Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հարց Երկրապահին

Հարց Երկրապահին
29.03.2025 | 20:08

Սկսեմ քեզնից` Սասու՛ն։Դու չափսոսեցի՞ր քո փառքը ծախել նիկոլի Չալոյին։

Չէ՞ որ, այդ դու էիր գալիս Արցախ և ոտքի կանգնած խմում քո սուրբ Արցախի կենացը և արցախցին ուրախանում էր, երբ իր հողում կռված, արյուն թափած հրամանատարը գալիս էր Արցախ։

Քո արյունն էլ չափսոսեցի՞ր, Սասու՛ն։

Այն ժամանակվա ջոկատների հրամանատարներից շատերը արդեն չկան։

Թող լույս իջնի նրանց շիրիմներին։

Բոլորին անձամբ գիտեի։ Շատերը մեր տանն էին հերթափոխվում և մեր օգնությամբ հասնում դիրքեր։

Խոսքս մինչև 1992թվի մասին է։

Շնորհակալ եմ ջոկատի հրամանատար` Ալբերտ Բազեյանին, Ռուբեն Գևորգյանին, Կորյուն Ղումաշյանին, իրենց ծանրակշիռ խոսքը ասելու և ղարաբաղյան շարժմանը հավատարիմ մնալու համար։

Իսկ ու՞ր են մնացածները, ինչու՞ են լուռ։

Ազատամարտիկնե՛ր, այս խելապակաս իշխանությունները մեր անցած կյանքից, մեր պայքարից, մեր հպարտությունից, մեր կյանքից ջնջում են մեր 30 փառապանծ տարիները:

Եվ մենք պետք է լռե՞նք։

Ո՞վ է դրանց իրավունք տվել մտնել մեր կյանք ու ջնջել մեր ստեղծած անկախությունը, Արցախը, մեր ազգի միակ հպարտ տարիները։

Եվ մենք պետք է լռե՞նք։

Ո՞վ են դրանք, որ Արցախը նորից Ղարաբաղ են դարձնում և նվիրում թուրքին, արցախցուն դարձնում գաղթական։

Եվ մենք պիտի լռե՞նք։

Ո՛չ, և ո՛չ։

Ես կոչ եմ անում այն բոլոր ազատամարտիկներին, այն բոլոր վազգենյան երկրապահներին, որոնց համար արցախյան ազատագրական պայքարն ու շարժումը իրենց կյանքի արժանապատվությունն ու սրբությունն են, թող կանգնեն ոտքի` նաև հանուն այն բազմահազար զոհերի, որոնց թափած արյան վրայով այժմ քայլում է պիղծ թուրքը։

Մեզ միաբանվել է պետք, քանի չենք կորցրել այս փոքրիկ հողակտորը ևս։

Շտապեք, այլապես մեզ` արցախցիներիս նման գաղթականի ցուպ կփնտրեք։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 6450

Մեկնաբանություններ